BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երևանը Բաքվի «հերթական սադրանք» է որակում ՊԲ զինծառայողի սպանությունը

Երևանը Բաքվի «հերթական սադրանք» է որակում ՊԲ զինծառայողի սպանությունը
11.06.2018 | 16:06

Երևանը Բաքվի «հերթական սադրանք» է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին ադրբեջանական կողմի կրակոցից Պաշտպանության բանակի զինծառայողի սպանությունը` իր պարզաբանման մեջ ասում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Այդ սադրանքն ուղղված է «տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը»։

«Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։ Տվյալ միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է 1994-1995 թթ․ զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017 թթ․ գագաթնաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը»,- ասել է Բալայանը։

ԱԳՆ խոսնակը նշել է՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորումն է։ «Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում»,- ասել է Բալայանը՝ շարունակելով. «Սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»։

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ